09 09 2019

Դարանակալ ուժը կազմակերպում է հարձակումներ․ բաց նամակ՝ Օսիպյանին և Վանեցյանին

Դարանակալ ուժը կազմակերպում է հարձակումներ․ բաց նամակ՝ Օսիպյանին և Վանեցյանին

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նամակում նշվում է․

«ՄեծարգոՊարոնայք, 2019 թվականի հուլիսի 18-ից ի վեր, արդեն 54 օր, Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն սկսել է ստորագրահավաք՝ տխրահռչակՍտամբուլյան կոնվենցիայի դեմ: Մենք այս 54 օրերի ընթացքում՝օգտվելով մեր սահմանադրական իրավունքից, հենակետեր ենք տեղադրել Հայաստանի Հանրապետության առավել բանուկ փողոցներում և հրավիրել անցորդներին՝ միանալ մեր ստորագրահավաքին: Ուրախ ենք տեղեկացնելու, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ ստորագրել են՝պահանջելով չեղարկել և հետ ուղարկել կոնվենցիան:

Դժբախտաբար, այս ընթացքում հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ, բացի այդ՝ յոթ անգամ հարձակումներ են իրականացվել մեր հենակետերի վրա: Դրանք տեղի են ունենցել.

1. 2019 թվականի օգոստոսի 2-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում

2. 2019 թվականի օգոստոսի 7-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսայինպողոտայում

3. 2019 թվականի օգոստոսի 12-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում

4. 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ Գյումրի քաղաքում

5. 2019 թվականի օգոստոսի 18-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում

6. 2019 թվականի օգոստոսի 24-ին՝ Ուջան գյուղում

7. 2019 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Սպիտակ քաղաքում

Տեղի ունեցած հարձակումների ձևն ու ոճը, հետզհետե ավելի կոպիտ դառնալը և բազում այլ հանգամանքներ մեզ թույլ են տալիս անվարան հայտնել, որ կա դարանակալ ուժ, որը կազմակերպում է այս հարձակումները՝ նպատակ ունենալով մեզ ահաբեկել և հիասթափության հասցնել:

Արդ, սույնով մենք պահանջում ենք.1. Անհապաղ ձեռնարկել միջոցառումներ՝պահպանելու սահմանադրական կարգը և ապահովելու մեր իրավունքները:2. Հետաքննել վերոնշյալ դեպքերը, ի լույս բերել, օրենքի տառին համապատասխան իրավական գնահատական տալ և պատասխանատվության ենթարկել դարանակալ պատվիրատուներին:3. Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հետագա բոլոր ստորագրահավաքների և այլ միջոցառումների ընթացքում ապահովվեն հասարակական կարգը և «Կամքի» անդամների ու միջոցառումների մասնակիցների անվտանգությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ