05 09 2019

Սանասարյանն իր քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնի

Սանասարյանն իր քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնի

Պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

«Սիրելի ընկերներ,

Հայտնում եմ, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։

Նախաքննության մարմնի և դատախազության կողմից միջնորդությունը քննարկելուց հետո հանդես կգանք ասուլիսով և կպատասխանենք բոլոր հարցերին։

Միևնույն ժամանակ, վստահ լինելով, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը համոզված է իմ անաչառության, ազնվության և սկզբունքայնության հարցում, այդուհանդերձ, զանգվածային լրատվամիջոցներով և ֆեյսբուքով շրջանառվող բամբասանքների ազդեցության տակ ընկած անձնաց համար հայտնում եմ, որ քրեական գործի նյութերում որևէ նման տվյալ այդ թվում օպերատիվ տվյալներ առկա չեն։

Կից հրապարակում եմ ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները։

Արդարությունն անպայման վերականգվելու է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ