29 08 2019

Քննվում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը

Քննվում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նրան կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին քննչական գործողություններ են իրականացվել Գագիկ Խաչատրյանի առանձնատանը։ ԱԱԾ-ի բակում հրավիրված ճեպազրույցի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ խուզարկություն է իրականացվում ինչպես Խաչատրյանին, այնպես էլ նրա մերձավոր անձանց պատկանող տարածքներում։

Վանեցյանը նշել էր, որ քրեական գործը, որի շրջանակում իրականացվում էր խուզարկությունը, կապ չունի Գագիկ Խաչատրյանին վերաբերող ՀՔԾ-ում քննվող քրեական գործի հետ, որով, ի դեպ, Խաչատրյանն ունի մեղադրյալի կարգավիճակ։

Ավելի ուշ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ  Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշել էր, որ բողոքարկել է ձերբակալման որոշումը։ Նա ձերբակալման որոշումը որակել էր ոչ իրավաչափ։ 

Աղբյուր` Փաստինֆո

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ