26 08 2019

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ներկայացուցիչներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող գրասենյակի գլխավոր խորհրդական Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար և գործընկերների հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծվելիք երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման կարգն ու գործիքակազմերը, ինչպես նաև անդրադարձել  եվրոպական մի շարք երկրներում գործող համանման մարմինների լավագույն փորձին ու չհաջողած պատմություններին:

ԵԱՀԿ ներկայացուցիչ Անդրեյ Մունտեան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել հակակոռուպցիոն պայքարին աջակցելու ԵԱՀԿ պատրաստակամությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ