15 08 2019

Որոշ ցմահ դատապարտյալների հարցը հրատապ պիտի քննարկվի. Զոհրաբյան

Որոշ ցմահ դատապարտյալների հարցը հրատապ պիտի քննարկվի. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«Քիչ առաջ «Արմավիր» քրեակատարողականում էի: Ինչպես միշտ, հանդիպում ու երկար զրույցներ դատապարտյալների և կալանավորների հետ: Ինչպես միշտ` բողոքներ պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովից ու նոր ներմուծված բալային համակարգից, որը դեռ կքննակենք նոր նախարարի հետ:

Մի, արդեն հավերժական դարձած խնդրի նորից պիտի անդրադառնամ. բանակում կատարված սպանություններին, որոնց համար որոշ դատապարտյալներ արդեն 20 և ավելի տարի կրում եմ իրենց պատիժը: Այս գործերից որոշները պետք է վերանայվեն ու փորձենք հասկանալ` ի՞նչն է զինվորին դրդել կրակել: Գուցե մշտական նվաստացումնե՞րը:

Եվ մեկ էլ «Դրոյի» գործով արդեն 26 տարի նստած Արսեն Արծրունու մասին, ով, ի դեպ, «Ուրարտու» համալսարանից հրավեր է ստացել դասավանդելու «ուղվելու հոգեբանություն» առարկան, եթե գոնե կալանքի ռեժիմը փոխվի: Դիմում եմ արդարադատության նախարարին` Արծրունու դեպքում մտածել ալտերնատիվ լուծում գտնելու:

Ուրախ եմ, որ իմ միջնորդությունից հետո դատապարտյալ Մուշեղ Պողոսյանը Գենետիկայի կենտրոնում համալիր ստուգում անցավ, բայց մնում եմ իմ վստահ համոզմանը, որ Մուշեղի գենետիկ լուրջ հիվանդությունը անհամատեղելի է կալանքի հետ:

Ինչպես միշտ, հանդիպեցի դատապարտված իմ լրագրող գործընկերոջը, ով արդեն «սոցիալական հոգեբան» է դարձել և օգնում է բազմաթիվ դատապարտյալների, որոնք ունեն հոգեբանական աջակցության կարիք:

Եվ, ինչպես խոստացել էի, գրքեր նվիրեցի «Արմավիր» քրեակատարողականի գրադարանին, որովհետև «Կոշ» քրեակատարողականի հարուստ գրադարանը տեսնելուց հետո որոշել էի, որ լավագույն նվերը այս քրեակատարողականի գրքերն են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ