15 08 2019

Քրեակատարողական ծառայությունն ուսումնասիրելու արդյունքում քրգործ է հարուցվել

Քրեակատարողական ծառայությունն ուսումնասիրելու արդյունքում քրգործ է հարուցվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում են ՊՎԾ լրատվական բաժնից։

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հիշյալ ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության եւ արդյունավետության վերահսկողությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ