«Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի կալանքի 2 ամսվա ժամկետը լրացել է։ ՀՔԾ-ի կողմից կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել, և նա ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։
Հիշեցնենք, որ Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է մարտի 1-ի իրադարձություններից 11 տարի անց։ 70-ամյա Պետրոսյանը 2008 թվականին ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալն էր, և մեղադրվում էր հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը