02 08 2019

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի պաշտոնը բարձրացրել են. 168.am

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի պաշտոնը բարձրացրել են. 168.am

168.am-ը գրում է.

«168.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի կարիերային առաջխաղացման վերաբերյալ։

Մեր տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանը նշանակվել է Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ։

Հավանաբար ՀՔԾ-ում գնահատել են երիտասարդ քննիչի՝ այդ ծանր գործի քննությունը հանձն առնելն ու, թերևս, գոհ են նրանից։

Քանի որ ՀՔԾ մամլո խոսնակն արձակուրդում էր, մենք չկարողացանք լուրը պաշտոնապես ճշտել նրանից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ