01 08 2019

Դատավորը պահանջում է դատավորների միության խորհրդի նիստ՝ Դավիթ Գրիգորյանի մասին

Դատավորը պահանջում է դատավորների միության խորհրդի նիստ՝ Դավիթ Գրիգորյանի մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը Դատավորների միությունից պահանջում է հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտող հայտարարությամբ: 

«Ֆեյսբուքի» իր էջում դատավոր Զարուհի Նախշքարյանը գրել է.

« 1.Պահանջում եմ գումարել ՀՀ դատավորների միության խորհրդի նիստ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու նպատակով։

2.Պահանջում եմ 16.08.2019 դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը լրացնել ևս մեկ կետով. քննարկել դատական իշխանության անկախությանը միջամտության անթույլատրելիությունը և կանխարգելումը։ ԲԴԽ-ի որպես դրա երաշխավորի անգործությունը և այն հաղթահարելու ուղիները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ