29 07 2019

Ցանկացած դատավոր պետք է կանգնի Դավիթ Գրիգորյանի կողքին. Արշակ Վարդանյան. NEWS.am

Ցանկացած դատավոր պետք է կանգնի Դավիթ Գրիգորյանի կողքին. Արշակ Վարդանյան. NEWS.am

Ցանկացած դատավոր պետք է կանգնի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ անդրադառնալով իր գործընկերոջ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը։

«Բացառապես ներքին համոզմունքով առաջնորդվող և արդարադատություն իրականացնող, իր արտաքին և ներքին անկախությունը արժևորող ցանկացած դատավոր ևս պետք է կանգնի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին, սա իմ անձնական կարծիքն է` անկախ Դավիթ Գրիգորյանի հետ ունեցած բարեկամական կապից »,- ասել է դատավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ