24 07 2019

Մասիվցի Անդիկի սպանությունը եղել է պատվիրված. ոստիկանապետ



«Անընդունելի է հայտարարությունը, թե ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին: Ոստիկանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին, բոլոր ժամանակներում էլ և բոլոր ոստիկանապետերի, բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել են նման դեպքեր: Հանցագործությունն այնպիսի երևույթ է, որ հնարավոր չէ հասարակությունից և մեր առօրյայից իսպառ վերանա»,- հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ոստիկանությունը թեև պարբերաբար բերման է ենթարկում «օրենքով գողերին», բայց իրավիճակին չի տիրապետում՝ քանի որ ՀՀ-ում օրենքով գող են սպանում, բայց որևէ բացահայտում չի եղել:

Խոսելով «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությանից՝ Օսիպյանն ասաց. «Թույլ տվեք փակագծերը չբացեմ, բայց մենք հանրությանը կներկայացնենք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները, որոնք կունենանք: Մենք տիրապետում ենք իրավիճակին: Ոստիկանությունը լռում է՝ ելնելով իրավիճակից»,- ասաց Օսիպյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ