24 07 2019

Ավելի լավ է գողանան, քան՝ սպանեն. Արմեն Ղուկասյան



«Նախորդ տարվա համեմատ բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության հետ կապված, քաղաքացիները չեն խուսափում դիմել ոստիկանության: Սա աննախադեպ երևույթ է»,- այսօր՝ հուլիսի 24-ին Ոստիկանապետի ամփոփոիչ ասուլիսի ժամանակ ասաց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

Շտաբի պետը նշեց, որ հանցագործությունների թվաքանական աճել է 9 տոկոսով. «Նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված, այդ թվում՝ բռնաբարության, յուրացման կամ վատնման, կողոպուտի դեպքերը: Հանցավորության ընդհանուր կառուցվածքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնից ցուցանիշը տեղափոխվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժին: Սա դրական է, քանի որ Սահմանադրությամբ մարդու կյանքը բարձրագույն արժեք է. կոպիտ ասած՝ ավելի լավ է գողանան, քան՝ սպանեն»,- ասաց Ղուկասյանը:

մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ