22 07 2019

Հույս ունեմ ՍԴ-ն վերջ կտա այս կատակերգությանը. փաստաբան



«Ես հույս ունեմ, որ մենք կարիքը չենք ունենա Եվրոպական դատարանի որոշման, Սահմանադրական դատարանն ինքը որոշում կկայացնի, որը վերջ կտա այս կատակերգությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի պաշտպան Սևակ Թորոսյանը:

Անդրադառնալով 300.1 հոդվածի սահմանադրականությանը, Սևակ Թորոսյանը նշեց.«Եթե դատարանը Քոչարյանին կամ ցանկացած մեկին դատապարտի 300.1 հոդվածով, ապա հավատացած եղեք, որ 3 կամ 5 տարի հետո ձեր հետևից էլ կգան՝ լրագրողների, փաստաբանների, ընդդիմադիր գործիչների, մեղադրելով սահմանադրական կարգի տապալման համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ