19 07 2019

Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի հուլիսի 19–ին որոշում է կայացրել մերժել «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը։ Նշենք, որ առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, Հարությունյանի խափանմսն միջոցի գործով որոշումը կայացրել էր հունիսի 3-ին: Որոշումը բողոքարկել էին և՛ դատախազությունը, և՛ Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Դատախազությունը պահանջում էր բեկանել քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Վահագն Հարությունյանի պաշտպանը բողոք էր ներկայացրել, քանի որ համամիտ չէ դատական ակտում առկա որոշ ձևակերպումների և ներկայացված որոշ փաստական հանգամանքների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ