17 07 2019

Հենց անկախությանը միջամտելու խնդիր լինի՝ կարձագանքենք. ԲԴԽ անդամ

Հենց անկախությանը միջամտելու խնդիր լինի՝ կարձագանքենք. ԲԴԽ անդամ

News.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հուլիսի 16–ին  տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում  խուզարկություն կատարելու մասին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա ասաց, որ տեղյակ են, թե ինչ քրեական գործի շրջանակներում  է իրականացվել խուզարկությունը, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չեն կարող ասել։

«Հետեւում ենք դեպքի ընթացքին, հենց որ նկատենք, որ առկա է դատավորների անկախությանը խոչընդոտելու կամ միջամտելու խնդիր, անպայման կարձագանքենք»,–ասաց նա։

Նշենք, որ  Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ