«Կարծում եմ Բարձրագույն դատական խորհուրդը, որը պետք է իրականացնի վեթինգը, առաջինն ինքը պետք է անցնի վեթինգը անկախ նրանից, թե ում կողմից և երբ են առաջադրվել»,- Ազգային Ժողովում հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Մակունցը խուսափեց գնահատական տալ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ տեղի ունեցած դեպքին, երբ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը, ով դեռ 9 ամիս առաջ հրաժարական էր ներկայացրել ԲԴԽ անդամությունից, ժողովի ժամանակ երդվեց որպես ԲԴԽ անդամ:
Մակունցը իրադարձությունը որակեց որպես մտահոգիչ` նշելով, որ իրավաբան չէ, հետևաբար չի կարող պատասխանել:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը