Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին դատի են տվել։ Մարզպետի դեմ դատական հայց է ներկայացրել ԲՀԿ-ական Վեներա Գյուլինյանը, ում հետ մարզպետն Աբովյանի ընտրությունների օրը միջադեպ էր ունեցել։ Այս մասին նշվում է Datalex դատական տեղեկատվական հարթակում։
Վեներա Գյուլինյանը պահանջում է մարզպետին պարտավորեցնել հերքել զրպարտությունը։
Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը մարզպետը կնոջ մոտ ցուցակ էր հայտնաբերել, ինչից հետո Ռոմանոս Պետրոսյանը նրան դիտողություն էր արել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը