«Դուք պարոն Դանիելյանի օրինակն եք բերում, ես էլ կարող եմ նշել դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Ալեքսանդր Ազարյանի օրինակները: Այն ամենը, ինչ կատարվեց այդ երկու դատավորների հանդեպ, կարծում եմ՝ նույնիսկ անասելի երևույթներ են: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ երևույթ է, երբ դատավորի հեռախոսահամարը և հասցեն հրապարակում են որպես ազդակ, և դա ներկայացնում են հանրությանը: Հանրությունն ինքը նման դեպքերում պետք է հաղորդում ներկայացնի ոստիկանություն»,- հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատավոր Արմեն Դանիելյանի դիմանկարով ոչ պարկեշտ բովանդակության լուսանկարներ տարածելուն, ինչպես նաև ցույցերի ժամանակ լրագրողի մասնագիտական գործունեությանը միջամտելուն:
Մարամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը