02 07 2019

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների միջնորդությունը՝ 10 մլն դրամ գրավով նրա խափանման միջոց կալանավորումը անհապաղ վերացնելու մասին։

«Եթե ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է դատարան դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել դատական նիստին», - հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի պաշտպանական խումբը հայտարարել էր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին ու միջնորդել անհապաղ վերացնել նրա խափանամն միջոց կալանավորումը։ Խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանական խումբը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, սակայն դրանք չեն բավարարվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ