Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համագործակցությամբ կանխել են ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձը:
ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներից մեկի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 190 գրամ կշռող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ենթադրաբար «Մետամֆիտամին» տեսակի թմրանյութ:
Այս պահին Հայաստանի համապատասխան մարմինները իրականացնում են համալիր միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը