«Հայաստանում ահավոր է դարձել փոխադարձ հայհոյանքները սպառնալիքները: Սա ցույց է տալիս մեր մշակույթը՝ քաղաքական մշակույթը»,-«Հայաստանում ատելության խոսքի հաղթահարման ուղիները» համաժողովի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա որպես խնդրի լուծման տարբերակը տեսնում է երկու կողմից. «Մեկը իշխող քաղաքական վերնախավը, նրանք պետք է զուսպ լինեն իրենց արտահայտություններում: Երկրորդը կրթության հարցն է, որովհետև այն միջավայրում, որտեղ երեխաները մեծանում են փողոցում դպրոցում, տանը անընդհատ շփվում են այդ միջավայրում մեծանում: Եվ եթե չի օգտագործում ատելություն, սպառնալիք՝ հարիֆ է. սա է իրականությունը»,- ասաց Իշխանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը