Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել են ԲԴԽ լրատվական ծառայությունից։ Արմեն Բեկթաշյանի դիմումը կքննարկվի ԲԴԽ առաջիկա նիստում։
Այսպիսով ԲԴԽ–ում մնացել է չորս անդամ՝ դատավորների կազմից՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, իսկ իրավաբան–գիտնական կազմից միայն Հայկ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, հունիսի 14-ին հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ԲԴԽ–ի իրավաբան–գիտնական կազմից Սերգեյ Մեղրյանը, իսկ նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը