«Առողջ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված:
ՀԿ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ նշվում է․
«Այսօր «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ՀՀ քաղաքացի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնության հանրային կոչեր է հնչեցրել մասնավորապես սևազգեստ անձանց, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու վերաբերյալ։
Մարինա Խաչատրյանը, հանդիսանալով Նիկոլ Փաշինյանի գաղափարական և քաղաքական ընդդիմախոս և հաշվի առնելով երեկ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ քաղաքական ընդդիմախոս անձի ձերբակալության փաստը, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հանրային սպառնալիքը համարում է իրատեսական և ուղղված նաև իր անձի դեմ։
Լիահույս ենք, որ ՀՀ Ոստիկանությունը կգործի բացառապես օրենքի շրջանակներում։ Իսկ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, պատասխանատվություն դրսևորելով, բացատրություն կտա իր կատարած հայտարարությունների համար` միաժամանակ ի սպառ բացառելով հետագա բռնության կոչեր հնչեցնելը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը