12 06 2019

Տեղի է ունեցել մակագրման խախտում. դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի. Օրբելյան



«Բացատրությունից, որը ստացել ենք Վերաքննիչ դատարանից տպավորություն է ստեղծվում, որ ի սկզբանե երկու առանձին մակագրություն տեղի չի ունեցել, իսկ դրա իրավական հիմք, որպեսզի երկու դատական ակտերի վերաբերյալ բողոքները մակագրվեին միաժամանակ՝ չկա»,- Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը:

Փաստաբանը նշեց, որ պատասխանից տպավորություն է, որ դրանք մակագրվել են մեկ գործընթացով ինչի իրավական հիմքը չկա, ուստի դատարանը տեսնելով որ չկա իրավական հիմքը պետք է ինքնաբացարկ ներկայացնի. «Անկախ նրանից դատավորը լավն է, վատն է, ճիշտ է, սխալ է, եթե մակագրման գործընթացը չի համապատասխանում պահանջներին, պետք է չշարունակվի, պետք է խնդիրը շտկվի, նոր գործընթացը գնա առաջ»,- ասաց Օրբելյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ իրենց հաշվարկով գործի հատորների թիվը պետք է լիներ 83, սակայն՝ 88 է, և 5 հատորի խնդիր է առաջանում, իրենք ծանոթանում են դրանց:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ