ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դատարանները արգելափակվում էին Վարչապետի և ԱԺ պատգամավորների կոչով: Ոստիկանությունը լուռ նայում էր, ինչպես դատավորին հրելով արգելում են մտնել դատարանի շենք: Մի քանի օր հետո Սահմանադրական դատարանի շենքն արգելափակած անձիք, ոստիկանների ներկայությամբ, հարձակվում էին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա, հայհոյում ու սպառնում էին նրան: Մի քանի օր անց ոստիկանները, բառացիորեն կատարելով Վարչապետի հրահանգը, որը նա հնչեցրել էր Կառավարության նիստում, հետապնդում էին սև զգեստով փողոց դուրս եկածներին:
Այդ ընթացքում ՀՀ մի շարք իրավապաշտպաններ չէին հասցնում արձագանքել այս ամենին, քանի որ նրանց ողջ ուշադրությունը սևեռված էր ռուս լրագրող Ի.Գոլունովի նկատմամբ Ռուսաստանում իրականացվող ապօրինի քրեական հետապնդման հարցի վրա: Բարեբախտաբար, այսօր Գոլունովին ազատ արձակեցին, քրեական հետապնդումն էլ դադարեցվեց: Անչափ ուրախացա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը