07 06 2019

ՄԻԵԴ-ը շատ արագ արձագանքել է Մանվել Գրիգորյանի փաստաբանների հայցին

ՄԻԵԴ-ը շատ արագ արձագանքել է Մանվել Գրիգորյանի փաստաբանների հայցին

Մարդու իրավունքների դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում Մանվել Գրիգորյանին տեղափոխել բժշկական հաստատություն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա առողջական վիճակով պայմանավորված միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:

ՄԻԵԴ–ը, Մանվել Գրիգորյանի ծանր առողջական վիճակը հաշվի առնելով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը բժշկական հաստատություն:

Բացի այդ ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև հունիսի 12-ը համապատասխան տեղեկատվություն ներկայացնել, որի հիման վրա կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշենք, որ օրեր առաջ էլ Գրիգորյանի պաշտպանները շտապ բողոք էին ուղարկել ՄԻԵԴ՝ կապված։ Պաշտպաններն իրենց բողոքում հայտնել են, որ Մանվել Գրիգորյանին խոչընդոտում են պատշաճ բուժօգնություն ստանալ եւ այսպիսով նրան խոշտանգման են ենթարկում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ