06 06 2019

Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են տվել

Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են տվել

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծանր և այժմ Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է:

Փաստաբանը հայտնել է, որ Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ չէ:

Պաշտպանը հայտնել է, որ Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, այն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու:

Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թույլ չի տրվել տեսակցել իրենց պաշտպանյալին՝ առանց որևէ պատճառաբանության:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ