04 06 2019

Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում. Լևոն Բաղդասարյան



«Երբ անձը ցանկանում է իր հարազատների հաշվին բուժում ստանալ, պետության պոզիտիվ պարտականությունը դա ապահովելն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանն անօրինական կարգով է պահվում դատապարտյալների հիվանդանոցում:

Բաղդասարյանի պնդմամբ՝ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում. «Հիմա ի՞նչ, պետք է սպասենք մինչև անձը մահանա, որ հետո մեղավորներ փնտրե՞նք։ Քրեական գործով շատ փակագծեր չենք բացում և չենք ասում, թե ինչու է այս գործը կարվել Մանվել Գրիգորյանի վրա, դատական պրոցես է գնում և կարծում եմ հանրությունը կտեղեկանա արդյոք անձը մեղավոր է, թե՞ ոչ»,- ասաց պաշտպանը:

Բաղդասարյանը վերջում նշեց. «Այսօր ՀՀ-ում խոսել նրա մասին, որ անձը պաշտպանված է պետության կողմից, մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ