Մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի առթիվ ՀՔԾ-ն հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չի հարուցի: Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Ավելի վաղ դատարանների մուտքերն ու ելքերն արգելակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ Դատախազությունը 5 նյութ էր ուղարկել ՀՔԾ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը