29 05 2019

Արթուր Վաղարշյանը ներկայիս դատական համակարգը գնահատում է 60 բալ

Արթուր Վաղարշյանը ներկայիս դատական համակարգը գնահատում է 60 բալ

«ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության վերացումը շատ վատ սոցիալական հետևանքներ կարող է ունենալ: Եթե երկու տեսակետ դնում ենք նժարի վրա, ապա որպես իրավագետ կողմ եմ, որպեսզի պատգամաորի անձեռնմխելիությունը լինի, ինչը բացարձակ չէ, քանի որ ցանկացած պահի հնարավոր է զրկել»,- ԱԺ ամբիոնից ասաց Սահմանադրական դատարանի դատավորի՝ ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին։

Պատգամավոր Աղազարյանը նաև անդրադարձ կատարեց դատական համակարգում հնարավոր կոռուպցիաներին և խնդրեց ՍԴ դատավորի թեկնածուին 0-100 բալային համակարգով գնահատել այն:

Արթուր Վաղարշյանը գնահատեց 60 և հայտնեց, որ իր կարծիքով՝ ներկայիս իշխանությունների օրոք հին ոճով դժվար թե աշխատեն, քանի որ մարդիկ գործում են ելնելով իշխանությունների կողմից ներկայացվող պահանջներից կամ հասարակական-քաղաքական մթնոլորտից:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն  մայիսի 29-ի  նիստում քննարկում է ՍԴ-ի դատավորի ընտրության հարցը: Թեկնածու Արթուր Վաղարշյանին առաջադրել է ՀՀ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ