28 05 2019

Հատվածական մոտեցումը հանգեցնելու է դատարանների ու դատավորների տոտալ ճնշման. Մեսրոպ Մանուկյան

Հատվածական մոտեցումը հանգեցնելու է դատարանների ու դատավորների տոտալ ճնշման. Մեսրոպ Մանուկյան

Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվս մեկ անգամ արդեն իսկ չարչրկված` անցումային արդարադատության մասին. Կառավարություն ամեն գնով փորձում է կյանքի կոչել այդ հանձնառությունը: Տարբեր, այդ թվում և խորհրդարանական հարթակներում արդեն իսկ քննարկվել է հիմնախնդրի քաղաքական, իրավական նպատակահարմարությունները: Չի խոսվել սակայն ամենակարևորներից. 

1. Երկրում, ուր անցումային արդարադատության ծխածածկույթի տակ դե-ֆակտո իրականացվելու է ընտրովի վեթինգ, ինչի մասին անգամ իշխանական թիմում են արձանագրում`պահանջելով համակարգային մոտեցում խնդրին, հատվածական նման մոտեցումը հանգեցնելու է ոչ թե արդարադատության իրականացման, այլ` դատարանների ու դատավորների տոտալ ճնշման, ինչն էլ իր հերթին ու անպայմանորեն իր պրոեկտումն է ունենալու բիզնես միջավայրի, սպասվող «ներդրումների» վրա` երկրի արդարադատության համակարգի նկատմամբ առանց այն էլ առկա անվստահության պատճառով: Օտարերկրյա «ներդրողների» համար առանց այս գլխացավանքի էլ ներդրումային միջավայրը ռիսկային է` քաղաքական տուրբուլենտության պատճառով:

2. Կառավարության «թռիչքաձև» տնտեսական զարգացմանբ՝ առանց այն էլ ուրվականի վերծավող «տեսլականը», կտորպեդահարվի խիստ անորոշ ժամկետով: 

3. Տեղացի ներդրողներն էլ կնախընտրեն չշտապել, համբերել, տեսնել` ով-ով է, ինչն` ինչոց է: Հ.Գ. Ի դեպ` հիպոթետիկ, սակայն ռեալ մի հարցադրում.  -Արդյո՞ք այս պրոեկտի հեղինակները կհամարձակվեն «անցումային արդարադատությունն» առաջիններից մեկը կիրառել «ոչ անհայտ տիկնոջ» հիմնադրամին պարտաճանաչ գումար «վճարողների» նկատմամբ» . . .

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ