26 05 2019

Վարչապետի՝ Բակո Սահակյանի դեմ սպառնալիքներ հնչեցրած աջակիցը բերման է ենթարկվել

Վարչապետի՝ Բակո Սահակյանի դեմ սպառնալիքներ հնչեցրած աջակիցը բերման է ենթարկվել

Մայիսի 25-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով մեկ անձ բերման է ենթարկվել։ Տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվական վարչությունում՝ հայտնելով, որ բերման է ենթարկվել քաղաքացի Ջ․Ա-ն, ով, թերևս, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն է։

Հիշեցնենք, որ Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ Ազատության հրապարակում կայացած հավաքին Արցախի նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնության կոչեր և սպառնալիքներ են հնչել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ