Մայիսի 25-ին վարչապետ իկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի ժամանակ հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա։ Ֆեյսբուքյան իր էջում TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը գրում է․
«Մի քանի օր առաջ ժեխը հարձակվեց թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա: Իշխանությունը լռեց, խորը լռեց, կարծես ոչինչ չէր եղել և եթե չլինեին լրատվամիջոցները, ո՞վ էր իմանալու, որ մի խումբ բ*զեր հարձակվել են թոռնիկների հետ զբոսնող պապիկի վրա միայն նրա համար, որ նա քաղաքական ուժի ներկայացուցիչ է և արցախյան պատերազմի մասնակից: Երեկ, արդեն պատասխան պետք է տային լրագրողական համայնքի ներկայացուցիչները: Երեկ, հաթաթա տվեցին Արցախի Նախագահին, թե գլուխդ քարերով կցխենք, հարձակվեցին 5-րդ ալիքի լրագրողի վրա, իսկ ավելի ուշ դանակահարել են Para TV-ի աշխատակցին: Եթե Հրանտի դեպքում իշխանությունը լռեց ամենաբարձր մակարդակով, այս դեպքում ընտրել են ջայլամային քաղաքականությունը, թե բա՝ մենք դրանց չենք ճանաչում:
Բայց արդյո՞ք այդ վիճակը արդարացնում է արյան կաթիլները, որ հավակնում է գետ դառնալու»,– գրել է Հարություն Հարությունյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը