25 05 2019

Լավ, էս երկրում մի կենդանի իրավագետ չկա՞…blog.168.am

Լավ, էս երկրում մի կենդանի իրավագետ չկա՞…blog.168.am

Blog.168.am-ը գրում է․ «Ի՞նչ եք ուզում մեր երկրից, ի՞նչ եք ուզում հայ ազգից։

Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանի դատական համակարգն ավելի վատն է, քան այն երկրներինը, որոնք «խորհուրդներ» ու դրամաշնորհներ չեն խնայում, որպեսզի մեր դատական համակարգը «ավելի լավը» լինի, իբր` բարեփոխենք, էլ չեմ ասում` «անցումային», «վեթթինգ», չգիտեմ ինչ…

Կա՞ մեկը որ մարդավարի բացատրի, թե` ինչպե՞ս են գնահատում դատական համակարգի աշխատանքը:

Կա՞ն ինչ-որ ցուցանիշներ, թվեր, գնահատականներ, չափանիշներ, համեմատական վերլուծություններ: Շատ չէ, գոնե մի քանի կարևորները: Կա՞ ինչ-որ վարկանիշային ցանկ, թե Հայաստանը, այս առումով,  երկրների ո՞ր խմբին է դասվում: Եվ, օրինակ` ինչպիսի՞ բարեփոխումներ են իրականացվում այդ երկրներում: Կա՞ն ինչ-որ օբյեկտիվ չափանիշներ, չափելի ցուցանիշներ:

Թե՞ սա էլ` կոռուպցիայի աստիճանի գնահատման պես մի բան է` ով շատ ֆեյք ունի, և ով շատ կողմնակից ակտիվ ՀԿ-ներ ու գրանտակերներ, և շատ է աղմկում, նա էլ ճիշտ է…

Այս կարգի մոտեցման արդյունքում չէ՞ր, որ Հայաստանում տարիներ շարունակ ամենակոռումպացվածը համարվում էին առողջապահությունն ու կրթությունը: Խեղճ բժիշկներ և ուսուցիչներ:

Սա աբսուրդ չէ՞…

Օրինակ, ո՞վ կարող է ասել` մեր դատական համակա՞րգն է ավելի լավը, թե` օրինակ, Ֆրանսիայինը, Գերմանիայինը, կամ ասենք` Չեխիայինը, կամ Հունաստանինը: Թե՞ Արևելյան Թիմորինն ու Ալբանիայինը, ինչո՞վ են չափում:

Ասեք էլի…  Թե չէ` էլ անցումային, էլ վեթթինգ, պետտինգ, էլ եսիմ ինչ զըրթ ու զիբիլ, Սորոս-մորոս, Կառանզա, ի՞նչ գործ ունեն մեր արդարադատության հետ: Նրանք էս ամեն ինչը անելու են, երկիրը քայքայեն ու թողնեն գնան իրենց երկրներ՝ մեծ գումարներ ստանալով կատարածի համար։

Բարձրացված արհեստական աղմուկո՞վ է որոշվում, դատարկ, պատվերով հայտարարություններո՞վ, թե՞  իրական գնահատականներ ու մեթոդիկա կա:

Իսկ եթե կա, ապա` որտե՞ղ էինք, ասենք, 1995-1996-ին, հետո` 2007-ին, հետո` 2018-ին, և որտե՞ղ ենք հիմա` այս աղմկահարույց քաղաքական դատավարություններից և ցինիկ գաղտնալսումներից հետո: Որո՞նք են մեզ նման երկրները:

Այսինքն` բարեփոխումների դինամիկան ինչպիսի՞ն է:

Ո՞վ կասի… Լավ, էս երկրում մի կենդանի իրավագետ չկա՞…

Ալեքսանդր Գրիգորյան

ՀՀ քաղաքացի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ