Վարչապետի՝ մայիսի 20-ին բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչը խուճապ է առաջացրել դատական համակարգում: Դատավորները չգիտեն, թե վաղը ինչ է սպասվում իրենց:
Armdaily.am-ի հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ասել է, որ անկախ ամեն ինչից գնալու է աշխատանքի:
«Գնալու եմ աշխատանքի: Եթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել շենք: Կբացատրեմ, որ չի կարելի այդպես վարվել և կազմալուծել դատարանի աշխատանքը»,- ասել է դատավորը:
Վարչապետի հայտարարությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրատապ նիստ է գումարել՝ քննարկելու վաղվա անելիքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը