18 05 2019

Դատարանն անհիմն է համարել Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը



Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանը մերժեց «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ «Դատարանը որոշեց, որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունն անհիմն է։ Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ»,- ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է ջրի շկապրոնե շիշը որպես զենք օգտագործելով՝ Վարդգես Գասպարիին հարվածելու մեջ։

Նա մեղադրանքը չի ընդունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ