18 05 2019

Փաստաբանների պալատի նախագահը՝ պատգամավորի աղմկահարույց կոչի մասին

Փաստաբանների պալատի նախագահը՝ պատգամավորի աղմկահարույց կոչի մասին

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառմանը՝ մեջբերում կատարելով ՀՀ դատական օրենսգրքից․

« ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը: Եթե Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է իրեն մեղսագրված արարքներում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի: Բայց մեղավորության հարցը պետք է լուծի ՄԻԱՅՆ անկախ դատարանը՝ մրցակցության, կողմերի հավասարության, անմեղության կանխավարկածի և այլ սկզբունքների պահպանմամբ իրականացված դատավարության արդյունքով: Հակառակ դեպքում, այդ գործընթացը կվերածվի վրեժխնդրության ակտի, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն դատարանի հասցեին կոնկրետ գործով արտահայտվելու ժամանակ: Դատարանի գործունեությանը չի կարող միջամտել նաև հասարակությունը»,- գրել է Զոհրաբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ