16 05 2019

Բարձր տուգանքներն արդյունք չեն տալիս․ ՃՈ-ն կարգազանցներին խիստ կպատժի

Բարձր տուգանքներն արդյունք չեն տալիս․ ՃՈ-ն կարգազանցներին խիստ կպատժի

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը մայիսի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ վարորդական բալային համակարգին անցնելուն՝ նշելով, որ պարբերաբար և չարամիտ խախտումներ կատարող վարորդները կմեկուսացվեն երթևեկությունից, նրանց վարորդական իրավունքները կկասեցվեն։

«Նրանք զրկվելեւ են մեքենա վարելու իրավունքից, քանի որ նրանք բոլորիս անվտանգության սպառնալիք են : Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով վիրավորների թիվը ՝ մոտ 6000 մարդ, շուտով կհատի տարեկան ցուցանիշը, մահերի թիվը անցել է 340-ից  2018թ. համեմատ: Տուգանքների բարձրացումը կանխարգելիչ էֆեկտից զրկվել է, ոչ մի արդյունք չի տալիս: ՃՏՊ-ների թիվը, զոհերի եւ վիրավորների թիվը շարունակում է աճել նախորդ բոլոր տարիների համեմատ»,- նշեց նա՝ հավելելով, որ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են նոր օրենքներ եւ մեխանիզմներ՝ անվտանգության նոր ռիսկերին համարժեք։

«Նախադրյալ չկա, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը պետք է նվազի, քանի որ ավտոմեքենաների թիվը շարունակում է աճել, ավտոպարկը մեծանում է, մեր ճանապարհների թողունակությունը մեծ չէ, դրանք իրավախախտումներ ծնող պատճառ են։ Այսինքն՝ այս իրավիճակի հետ համակերպվել, նշանակում է համակերպվել զոհերի թվի աճի հետ»,-ասաց նա:

Փոխոստիկանապետը նշեց՝ հիմնական խնդիրը վթարների զոհերի թիվը պակասեցնելն է։

«Օրինապահ վարորդներին այս օրինագիծը  չի սպառնում։ Մեր վերլուծության արդյունքներով՝ մեր վարորդների 80 տոկոսն օրինապահ է։ Այս օրինագծի թիրախը չարամիտ խախտում կատարող վարորդներն են, նրանց թիվը փոքր է, բայց հասարակության մոտ տպավորություն կա, որ անպատժելիության մթնոլորտ կա»,- ասաց փոխոստիկանապետը՝ եզրափակելով,  որ նյութապես ապահովված խախտողներին բարձր տուգանքները չեն զսպում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ