14 05 2019

Ահաբեկչության կեղծ ահազանգը բանտից էր կատարվել․ ԱԱԾ

Ահաբեկչության կեղծ ահազանգը բանտից էր կատարվել․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ահաբեկչության մասին տրված ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից: ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին, ժամը 14:10-ին ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Աշխատակիցները տարհանվել են շենքից, ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ