Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 8-ին մասնակի բավարարեց նախկին փոխվարչապետ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանքի դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:
Դատարանը որոշել է, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը:
Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, սակայն գործն այլևս ՀՔԾ-ի վարույթում չէ, ուղարկվել է դատարան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը