07 05 2019

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Մայիսի 7-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-2018 թվականներին տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։

«Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է», - ասված է հաղորդագրությունում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով, և ուղարկվել նախաքննական մարմին։ Քննությունը շարունակվում է։

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ոստիկանության տարածած հաղորդագրությանը:

«Հարգելի հայրենակիցներ,այսօր ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել քրեական գործ հարուցելու մասին։Ես ինքս մամուլից տեղեկացա,մինչ այս պահը իրավապահ համակարգից ոչ մի քննության հրավիրված չեմ եղել։Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը,քանի որ ինքս անտեղյակ եմ,ուղղակի կասեմ մի բան,որ սպասելի էր՝ իմ ակտիվության ֆոնին՝ քաղաքապետին քննադատելս,իսկ քանի որ,ինչպես ասել եմ,սրանք քաղաք ղեկավարել չգիտեն,այն լրացնում են սենց անհեթեթություններով դիմելով իրավապահներին ։Ավելի մանրամասն ՝ փաստաբանիս հետ հանդիպելուց հետո կանդրադառնամ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուսլան Բաղդասարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ