02 05 2019

Բանտերում գումար, հեռախոսներ, ծակող իրեր են շրջանառվում․ դիտորդներ

Բանտերում գումար, հեռախոսներ, ծակող իրեր են շրջանառվում․ դիտորդներ

2018թ․-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 2135 բջջային հեռախոս, 2018 կտրող ծակող իրեր։ Այս մասին նշված է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի տարածած հաղորդագրությունում։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները քրեակատարողական հիմնարկներ կատարած այցելությունների ընթացքում հանդիպումներ են ունեցել տարբեր արարքներ կատարելու համար պատժախցերում հայտնված անձանց հետ՝ պարզելու պատժախուց տեղափոխելու հիմքերը: Խմբի անդամների ունեցած հանդիպումներից պարզ է դարձել, որ դատապարտված և կալանավորված անձանց նկատմամբ կիրառված տույժերի գերակշռող մասը կիրառվել է արգելված իր՝ բջջային հեռախոս պահելու համար:

Ուսուսումնասիրությունները ցույց են տվել, որ արգելված իր (բջջային հեռախոս) պահելու համար պատժվում են դատապարտված և կալանավորված անձինք։ Նրանք պատժվում են նկատողության, խիստ նկատողության կամ մինչև 15 օր տևողությամբ պատժախուց տեղափոխվելու միջոցով։ Արձանագրվել է նաև, որ այս համատեքստում չեն իրականացվում ծառայողական քննություններ` պարզելու արգելված իրերի՝ հիմնարկներ մուտք գործելու հանգամանքները:

2018թ․-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 2135 բջջային հեռախոս, 2018 կտրող ծակող իրեր, 729․500 ՀՀ դրամ, 3100 ԱՄՆ դոլար, 730 ռուբլի, որի արդյունքում իրականացվել է 66 ծառայողական քննություն։  Իրականացված ծառայողական քննությունների 1 քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ ծառայությունից ազատում տեսակը։

2018թ․ ընթացքում կալանավորված և դատապարտված անձանց նկատմամբ տույժերի կիրառման վերաբերյալ բողոքարկվել է ընդամենը 3 որոշում, որից 1-ը դատական կարգով և 2-ը՝ վերադասության, 1-ը գտնվում է դատարանի վարույթում, 2-ը բավարարվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ