02 05 2019

Նախագիծ՝ գրավի առարկայի բռնագանձման մասին



Արդարադատության նախարարությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում, որն ընդունվեց կառավարության նիստում։ Նախագիծը վերաբերում է գրավի առարկայի բռնագանձմանը:

Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գրավով առաջադրված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավատուն կարող է վիճարկել գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը։ Դատարանը կարող է կասեցնել բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի արժեքին համարժեք ապահովում՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար։

Մի շարք դեպքերում գրավադրված գույքի արժեքը մի քանի անգամ կարող է գերազանցել ոչ միայն գրավով ապահովված հիմնական պարտավորության, այլ` նաև գրավառուի հնարավոր վնասների չափը: Նման իրավակարգավորման պարագայում գրավատուի համար հիմնականում անիրագործելի է դառնում գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու վերաբերյալ օրենքով նախատեսված իրավունքի իրացումը:

Նոր նախագծով առաջարկվել է, որ դատարանը կարող է կասցենել բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավառուի հնարավոր վնասներին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի արժեքը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ