Ապրիլի 19-ից 22- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 116 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ Այս մասին նշվում է ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրում։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 21-ական, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի 10, յուրացման կամ վատնման 8, բնակարանային գողության ու սպանության սպառնալիքի 4-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, փաստաթղթի կեղծիքի 2, կողոպուտի, հասարակական-պետական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության, գույքի դիտավորությամբ վնասման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատական ակտը չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, սպառնալիքի և սառը զենք կրելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 3-ական դեպք։Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը