ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 5-րդ ալիքի հետ զրույցում անդրադարձել է Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմանը: Նա մասնավորապես, ասել է. «Վերաքննիչ դատարանի այսօրվա վճիռը ուղղակի ապացուցեց, որ նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման նոր իշխանության կողմից: Դա արդեն կարծում եմ ակնհայտ է և փաստ է, որը ապացուցման կարիք չունի: Այսինքն դուք տեսնում եք, որ չունենալով որևէ հիմք կալանքի տակ պահելու նախագահ Քոչարյանին ոչ միայն իրավական դաշտում, այլև տրամաբանության դաշտում, այնուամենայնիվ կալանքը երկարացվում է, վստահ եմ, որ դատավորները շատ լավ հասկանում են, որ կալանքը ապօրինի է, այնուամենայնիվ դատավորները հերթով, բացառությամբ մեկի, նույն որոշումն են կայացնում, ինչը պարզապես ի ցույց է դնում տեղի ունեցողը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը