ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ապրիլի 10-ին մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
«Դատարանը ավանդական որոշումը կայացրեց»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է։ Առաջիկայում կլինի դատավարությունը։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափով գույք հափշտակելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը