09 04 2019

Շինծու մեղադրանքները՝ իշխանությունը պահելու միջոց

Շինծու մեղադրանքները՝ իշխանությունը պահելու միջոց

Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Այն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված մարտի 1-ի քրեական գործը շինծու է և իր էությամբ փուչիկ, պարզ է մասնագետների և գործից հասկացող յուրաքանչյուրի համար: Դա ընդամենը պոպուլիզմ է և հրճվանքի առարկա՝ որոշակի զոմբի-զանգվածի համար, այդ էյֆորիայի հիման վրա փաշինյանական իշխանությունը պահելու նպատակով:

Նայենք փաստերին:

Քրեական գործում նշված է, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մտերիմները և նրանց թիկնազորը մարտի 1-ի անթույլատրելի արարքներ են կատարել: Դա շատ լղոզված, անհասկանալի մեղադրանք է, որին հակադարձելը շատ դժվար է փաստաբանների համար: Շատ դժվար է պաշտպանվել նաև քրգործում առկա այն կեղծ թեզից, թե իբր Քոչարյանը ճնշումներ է իրականացրել Սահմանադրական դատարանի դատավորների վրա: Իրականում հարցաքննվել է ընդամենը երկու դատավոր, որոնցից ոչ մեկը այդպես էլ իր ցուցմունքներում չի հայտնել, որ իր վրա նախագահականից որևէ ճնշում է եղել: Ո՛չ նշված է՝ այդ ճնշումները ինչպիսի հանգամանքներում են եղել, ո՛չ նշված է՝ ինչպես են ճնշել, ոչ մի կոնկչետ բան չկա:

Հաջորդ թեզը, որը քրեական գործում չկա, բայց հաճախակի շահարկվում է իշխանությունների և ՀՔԾ-ի կողմից, այն է, թե իբր մարտի 1-ին օգտագործված պարկուճները կեղծվել են (փոխարինվել են): Այստեղ շեշտենք այն հանգամանքը, որ եթե նույնիսկ այդպիսի բան տեղի է ունեցել, դա եղել է Քոչարյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` 2018-ի օգոստոսի 17-ի հռչակավոր հայտարարությանը, թե ՝ «Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է», նշենք, որ դա ամբողջությամբ կեղծ ու տապալված հայտարարություն է: Երբ Նիկոլին ասացին, որ զոհերի մահվան հանգամանքները պարզված չեն, դու ինչպես ես հայտարարում, որ գործն ամբողջությամբ բացահայտված է, իշխանությունները ի պատասխան ասացին, թե բա գիտեք, պարկուճները կեղծվել են և զոհերի մահվան հանգամանքները պարզելը դարձել է անհնարին:

Եթե ընդունենք, որ դա այդպես է, և սպանվածների մահվան հանգամանքների պարզումը անհնար է, ուրեմն առհասարակ չենք կարող խոսել մարտի 1-ի բացահատված լինելու մասին: Դա ուղղակի աչքակապություն է, չհաջողված ֆոկուս:

Եվ վերջապես, այսօր իշխանության կողմից փորձ է արվում քողարկել այն փաստը, որ զոհերի մի մասը սպանվել է անկարգությունների զինված մասնակիցների կողմից՝ դիտավորյալ կամ անզգուշությամբ:

Հենց սրա վրա պետք է հրավիրել օբյեկտիվ մասնագետների ուշադրությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ