2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք, ընդհանուր առմամբ բացահայտվել է 66 սահմանախախտ, որոնցից 36-ը՝ սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանությանը։
Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից, նշված ժամանակահատվածում անցման կետերում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 503 քաղաքացի, ովքեր նույնպես սահմանված կարգով հանձնվել են Ոստիկանությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը