01 04 2019

«Սուբուտեքս» տեսակի թմրամիջոց իրացնողի են հայտնաբերել

«Սուբուտեքս» տեսակի թմրամիջոց իրացնողի են հայտնաբերել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ Շենգավիթում հայտնաբերեցին թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Վարդգես Մ.-ին։

Երեւանում ապրող 55-ամյա Վարդգեսը ընթերակաների ներկայությամբ խուզարկվեց։ Հայտնաբերվեց երկու փաթեթ։ Մեկում «B8» գրառմամբ ամբողջական դեղահաբ էր, մյուսում՝ «8» գրառմամբ դեղահաբի կտոր։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։

Ոստիկանները շարունակեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզելու համար, թե ումից է նա ձեռք բերել սուբուտեքսը։ Համատեղ աշխատանքը հենց նույն օրը արդյունք տվեց։

Երեւանի բնակիչ, 36-ամյա Վազգեն Գ.-ն ժամերի ընթացքում հայտնաբերվեց ու թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ինչից հետո դատարանի որոշմամաբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ