27 03 2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել 4 նույնաբովանդակ դիմում-բողոքներ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված եւ վերահասցեագրված դիմում-բողոքները ամբողջությամբ կրկնում են իրար:

Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության, դրանցում ներկայացված տվյալների հավաստիության ստուգման, ինչպես նաեւ՝ հետագա գործընթացները իրավական դաշտ բերելու ակնկալիքով՝ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով ստացված դիմում-բողոքները եւ ունեցած մյուս փաստաթղթերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ